Կոշտ պատասխան Թեհրանից. ի՞նչ է նշանակում Վելայաթի հայտարարությունը

16 Դեկտեմբերի 2025, 18:15

Կարծիք | Քաղաքականություն

Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Իրանի հոգևոր, ռազմական ու քաղաքական շրջանակներում կա տարաձայնություն ու վերջին հանդիպումը Հայաստանի դեսպանի հետ վկայում է այն մասին, որ Իրանում հաղթել է հոգևոր թևը ու իրենք առաջին հերթին հենց Հայաստանին զգուշացնում են՝ չգնալ արկածախնդրության: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթի այն հայտարարությանը, թե Կովկասի համար Թրամփի ծրագիրը գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, և Իրանը կտրականապես դեմ է դրան:

«Իրանի հոգևոր առաջնորդը զգուշացնում է տարածաշրջանային պետություններին չմտնել արկածախնդրության մեջ ու չփորձել դա քողարկել տնտեսական հրաշքներով կամ նոր վասյուկիներ կառուցելով: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ սին են այն խոսքերը, թե Իրանը տվել է իր համաձայնությունը միջանցքի մասով»,- ընդգծել է Բալասանյանը:

Միջազգայնագետի խոսքով՝ Իրանը թույլ չի տա տարատեսակ կազմակերպությունների և հատկապես օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում:

«Այն, որ TRIPP-ն օգտագործվելու է Իսրայելի կողմից Իրանի վրա ճնշում գործադրելու համար, դա ակնհայտ է: TRIPP-ը միայն պետք է այն ուժերին, որոնք ցանկանում են առաջ տանել թյուրանական գաղափարը կամ ճնշում գործադրել Իրանի վրա»,- նշել է Գրիգոր Բալասանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: