Կուբանցի մարզիկ Ռոբերտ Անտոնյանը բրեյքինգի աշխարհի առաջնության լավագույն եռյակում է
07 Նոյեմբերի 2024, 15:00
Մոսկվայում կայացել է բրեյքինգի աշխարհի առաջնությունը: Թիմային մրցումներում Սոչիի մարզիկները, որոնց թվում է նաև հայ մասնակից Ռոբերտ Անտոնյանը, նվաճել են բրոնզե մեդալներ և ընդգրկվել աշխարհի առաջնության լավագույն եռյակում:
Համաշխարհային մասշտաբի մրցումներին հանդես է եկել աշխարհի 27 երկրի 200 մարզիկ: Նրանց թվում էին Կրասնոդարի երկրամասի ինը ներկայացուցիչներ, որոնք եկել էին մրցելու հաղթողների կոչման համար։