Կուբանի հայ Սերգեյ Մարյանյանը պարգևատրվել է «Կրասնոդարի երկրամասի պատվավոր կամավոր» շքանշանով
11 Դեկտեմբերի 2023, 18:14
Կամավորների օրվա առթիվ Սերգեյ Մարյանյանին շնորհվել է «Կրասնոդարի երկրամասի պատվավոր կամավորի շքանշանով: Այս մասին հայտնում է Կուբանի հայկական ազգային-մշակութային ինքնավարության տելեգրամյան ալիքը։
Պարգևատրման արարողությունը վարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը։
Կուբանի կամավորական շարժումը Ռուսաստանում ամենաուժեղներից մեկն է, այն միավորում է մոտ 300 հազար բարի կամքի տեր մարդկանց (գրեթե 2 հազար կամավորական համայնքներ):