Կուբանի Սլավյանսկի Սուրբ Սարգիս հայկական առաքելական եկեղեցին

04 Օգոստոսի 2023, 20:10

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացրել Սփյուռքի հայկական եկեղեցիները:

Կուբանի Սլավյանսկի Սուրբ Սարգիս հայկական առաքելական եկեղեցին կառուցվել է 2001 թվականին՝ Սլավյանսկի շրջանի մշակույթի և գթասրտության հայկական ընկերության աջակցությամբ։ Եկեղեցու համար հողամաս են հատկացրել քաղաքի հայկական հատվածում՝ Շահումյան փողոցում։

Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է ընդամենը մեկ տարում և հայ հասարակության համար դարձել է ոչ միայն կրոնական, այլև մշակութային կենտրոն: Եկեղեցու ծխականների մեջ միայն հայերը չեն, այլազգիները ևս այցելում են Սուրբ Սարգիս եկեղեցի: Եկեղեցու վանահայր Հայր Պետրոսը հիմնել է կիրակնօրյա դպրոց, որտեղ շուրջ 35 հայ երեխա սովորում է պատմական հայրենիքի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև հայոց լեզուն և գիրը:

Ծնողները շատ հետաքրքրված էին, որ իրենց երեխաները հայերեն սովորեն, իսկ կիրակնօրյա դպրոցը շատ լավ աջակցեց դրան։ Ստեղծվել և ակտիվորեն զարգանում է նաև «Անի» ազգային պարի համույթը, որին ակտիվ մասնակցություն են ունենում հայ երիտասարդները: Պատմական ակումբի ժողովների ժամանակ երիտասարդներն ուսումնասիրում են ոչ միայն մշակույթը, այլև հայ ժողովրդի պատմությունը: