«Կուբանի տոնավաճառ-2024»-ին իրենց արտադրանքը կներկայացնեն հայ համայնքի ներկայացուցիչները
27 Սեպտեմբերի 2024, 17:22
Սեպտեմբերի 26-29-ը Կրասնոդարում կանցկացվի «Կուբանի տոնավաճառ-2024» ամենամյա ագրոարդյունաբերական ցուցահանդեսը։ Սա Կրասնոդարի երկրամասի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որտեղ մեկ հարթակում կներկայացվի տարածաշրջանի ֆերմերային տնտեսությունների, անհատ ձեռնարկատերերի արտադրանքը:
«Կուբանի տոնավաճառ-2024»-ում իրենց արտադրանքը կներկայացնեն նաև անհատ ձեռնարկատերեր Նարինե Մկոյանը և Ժուլետա Մանուկյանը։
Միջոցառում մեծ պահանջարկ ունի տեղի բնակիչների շրջանում ։ Ամեն տարի ցուցահանդեսն ունենում է հազարավոր այցելուներ: