Կուբանում հայերենի ուսուցման պահանջարկն աճել է

25 Հուլիսի 2025, 09:20

Կրթություն

2025 թվականի առաջին կիսամյակում Կուբանի բնակիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել օտար լեզուների, մասնավորապես՝ ճապոներենի և հայերենի ուսուցման նկատմամբ։ «Авито Услуги» և «Авито Работа» հարթակների վերլուծաբանների տվյալներով՝ ճապոներենն աճի տեմպերով առաջատար է դարձել. դրա ուսումնասիրության պահանջարկն աճել է 18%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Երկրորդ տեղում հայերենն է, որի նկատմամբ հետաքրքրությունն աճել է 14%-ով։ Կրասնոդարում այդ ցուցանիշը հասել է 16%-ի, իսկ Սոչիում՝ 12%-ի։ Իսպաներենը զբաղեցրել է երրորդ տեղը, մասնավորապես՝ Նովոռոսիյսկում և Կրասնոդարում, գրանցելով 9% աճ։