Կուբանում կանցկացվի հայոց լեզվի և հայագիտության օլիմպիադա
05 Ապրիլի 2025, 11:56

Կրասնոդարի երկրամասում 10-րդ անգամ կանցկացվի հայոց լեզվի և հայագիտության օլիմպիադան: 2025 թվականին այն առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերի դաշնային գործակալության աջակցությամբ։
Օլիմպիադան ուղղված է Կուբանի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի և հայագիտության առարկաների պահպանմանն ու հանրահռչակմանը։ Ծրագրի շրջանակներում Կրասնոդարի երկրամասում բնակվող 8-ից 17 տարեկան աշակերտները կցուցադրեն իրենց գիտելիքները և կստանան արժեքավոր մրցանակներ օլիմպիադայի կազմակերպիչների կողմից։
Նախագծի մենթորն ու գաղափարական ոգեշնչողը Կրասնոդարի երկրամասից Կարինե Եսայանն է, նա հայոց լեզվի փորձառու ուսուցիչ է և դասագրքերի հեղինակ: