Կուրգանինսկում տեղի է ունեցել հայոց լեզվին և մշակույթին նվիրված փառատոն

24 Փետրվարի 2024, 01:00

Մշակույթ

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուրգանինսկ քաղաքում տեղի է ունեցել «Մենք» խորագրով փառատոն՝ նվիրված մայրենի լեզվին և մշակույթին:

Այն կազմակերպել էր Կուբանի հայ համայնքի կրթության ոլորտում «Տարվա ուսուցիչ-2023» մրցույթի հաղթող Էլեն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Հայաստանում նշվել է Գիրք նվիրելու օրը։ Այդ առթիվ ՌՀՄ կրթության բաժնի ղեկավար, բազմաթիվ դասագրքերի հեղինակ Կարինե Եսայանը միության տարածաշրջանային բաժանմունքից կենտրոնին է փոխանցել մեծ քանակությամբ գրքեր, զարգացնող խաղեր, որպեսզի հայոց լեզվի ուսուցումը լինի բազմակողմանի և հետաքրքիր: