Կովերուն պարտեզի հարցը բոլոր քրիստոնեական ներկայացուցչությունների խնդիրն է․ Սեդրակ Պալյան
13 Դեկտեմբերի 2023, 23:18
Alpha News-ը ուղիղ եթերում «Save the ARQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանը հայտարարել է, թե Կովերուն պարտեզի հարցը բոլոր քրիստոնեական ներկայացուցչությունների խնդիրն է։
«Մենք ողջունում ենք Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը ու գնահատում, որ անդրադարձել են այս հարցին։ Այդ հարցը միայն Երուսաղեմի հայ համայնքին չի վերաբերում, դա բոլոր քրիստոնեական ներկայացուցչությունների խնդիրն է»,- ասել է մեր զրուցակիցը։
Պալյանի խոսքով՝ հաջողության են հասել նաև լրատվամիջոցներով այդ խնդիրը բարձրաձայնելու շնորհիվ։
«Մենք վեց ամիս շարունակ բարձրաձայնել ենք այս հարցը լրատվամիջոցներով։ Այս վերջին ամսվա ընթացքում, որ մենք գիշեր-ցերեկ մնում էինք, կամ շուրջօրյա հերթապահության մեջ էինք, ավելի քան 100 հազար հարցազրույց ենք տվել տաբեր լրատվամիջոցների։ Կապ ենք հաստատել եվրոպական տարբեր դեսպանությունների ու հյուպատոսարանների հետ։ Նաև Ռուսաստանի ԱԳն խոսնակը՝ Մարիա Զախարովան է բարձրաձայնել այս հարցը։ Ճնշումներ են գործադրվել՝ ի շնորհիվ «Save the ARQ» շարժման ու այն երիտասարդների, որ օր ու գիշեր պայքարել են, որ այս ամոթալի ու անօրինական գործարքը չեղարկվի»,- եզրափակել է Սեդրակ Պալյանը։