Կովկասում նման միտում կա՝ դժբախտությունների համար մեղադրել Ռուսաստանին. Դմիտրի Բաբիչ
27 Հունիսի 2024, 23:00
Քաղաքագետ Դմիտրի Բաբիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ԱԽ քարտուղարը նվաստացրել է սեփական ժողովրդին՝ ՌԴ-ին մեղադրելով Ղարաբաղը կորցնելու մեջ:
Քաղաքագետի նշում է, որ Կովկասում նման միտում կա՝ մեղադրել Ռուսաստանին, երբ դժբախտություն է լինում։
«Ես համաձայն եմ Մարիա Զախարովայի հետ։ Ցավոք, Կովկասում այնպիսի միտում կա, որ երբ դժբախտություն, ինչ-որ պարտություն է լինում, անընդհատ մեղադրում են Ռուսաստանին։ Որ Ռուսաստանը ժամանակին չօգնեց, որ դավադրություն կազմակերպեց մեր հակառակորդների հետ։ Իհարկե, Ռուսաստանը չէր ուզում, որ Հայաստանը կորցնի Ղարաբաղը, բայց Ռուսաստանն ուզում էր ինչ-որ խաղաղության համաձայնագիր։ Իրականում Ռուսաստանը շահագրգռված է այդ հակամարտության կարգավորմամբ։ Ուստի ՌԴ-ն աջակցում էր, եթե հիշենք, դիվանագիտական ջանքերը մինչև 2020 թվականը, երբ պատերազմը շարունակվեց, ցանկանում էր ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը փոխզիջումների միջոցով։ Դե իսկ դրանից հետո, ես կարծում եմ, որ ցանկացած մարդ, ով հետևել է լուրերին, հասկանում է՝ ճիշտ չէ, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին։
Ադրբեջանն ինքն է պատրաստվել այդ պատերազմին։ Նա դրան ավելի լավ էր պատրաստ, քան Հայաստանը։ Նա օգտագործում էր ավելի ժամանակակից զենքեր։ Խաղաղության այս շրջանը, որը եղել է 2020 թվականից հետո, եկել է Ռուսաստանի միջնորդության շնորհիվ։ Հենց այս շրջանում Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում։ Դրանում մեղավո՞ր է Ռուսաստանը։ Ինձ թվում է՝ ոչ։ Ռուսաստանը շատ քննադատաբար էր վերաբերվում Փաշինյանին և նրա, այսպես ասած, արևմտամետ գծին», — ասել է Բաբիչը։
Նրա խոսքով՝ Արևմուտքին ակնհայտորեն ձեռնտու է այս իրավիճակը։
«Արևմուտքը հույս ունի, որ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու շնորհիվ տարածաշրջանի տրանսպորտային ուղիները կբացվեն, և ադրբեջանական ու միջինասիական նավթն ավելի հեշտությամբ կհոսի դեպի Եվրոպա: Ակնհայտ է, որ սա է նրանց հաշվարկը», — եզրափակել է Բաբիչը։