Կովկասը վաղուց արդեն ամերիկյան արտաքին քաղաքականության եզրագիծն է. Նիկոլայ Սիլաև

06 Նոյեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչպես կփոխվի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հետխորհրդային երկրների նկատմամբ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:

Փորձագետի կարծիքով՝ Կովկասի նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չեն լինի։

«Կարծում եմ, որ առաջին ամիսներին նրանք կզբաղվեն իրենց ներքին գործերով։ Բացի այդ, Կովկասը վաղուց արդեն ամերիկյան արտաքին քաղաքականության եզրագիծն է, խորը եզրագիծը։ Ես այստեղ, առաջին հերթին, արագ փոփոխություններ չէի սպասի, բացառությամբ, թերևս, մի բանի՝ ԱՄՆ-ի կողմից Վրաստանի վրա ճնշումը, ամենայն հավանականությամբ, կթուլանա։

Իսկ ինչ վերաբերում է մյուս ուղղություններին, ես չէի սպասի ինչ-որ սկզբունքային փոփոխությունների, քանի որ առաջին դեմքերի մոտ, ես նկատի ունեմ նոր նախագահին, Պետդեպարտամենտի ապագա ղեկավարին, շուտով չեն անցնի ինչ-որ նոր կուրս սահմանելուն։ Մինչդեռ այս ընթացքը որոշելու են նույն մարդիկ, որոնք դա որոշում էին»,- ասել է փորձագետը։

Հարցին, թե ինչպես կփոխվի Հայաստանի քաղաքականությունը ԱՄՆ-ում իշխանափոխությունից հետո, Սիլաևը պատասխանել է:

«Այն, ինչ մենք հիմա անվանում ենք Հայաստանի քաղաքականություն, դա ոչ այնքան քաղաքականություն է, որքան հռետորաբանություն այն մասին, թե ուզում ենք գնալ դեպի Եվրոպա, իսկ Ռուսաստանը մեզ խանգարում է։ Սա քաղաքականություն չէ, ուստի կարծում եմ, որ հռետորաբանությունը կմնա նույնը: Ես ոչ մի փոփոխություն չեմ սպասում»։