Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում

11 Սեպտեմբերի 2023, 16:48

Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր պատասխանել է լրագրողների հարցին, թե Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանին՝ նրա տարածքի վրա հարձակման դեպքում։

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի սահմաններում, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի, սա նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»։

Հիմա եթերում