Կրակոցներ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․ վիրավորը հիվանդանոցում մահացել է
27 Սեպտեմբերի 2025, 21:27
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 19:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։
Սպուտնիկ Արմենիան հայտնել է, որ հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է:
ՆԳՆ խոսնակը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել, կա ձերբակալված։