Կրակովցի գիտնականը հրատարակել է «Խաչքարեր. հայկական հետքը լեհական քաղաքներում» ուղեցույցը

11 Հունվարի 2024, 18:56

Կրթություն | Հայեր

Լեհաստանում հրատարակվել է «Խաչքարեր. հայկական հետքը լեհական քաղաքներում» ուղեցույցը, որի հեղինակը Կրակովի գիտնական Յակուբ Օսեցկին է:

Ինչպես գրում է polskieradio.pl-ը, ուղեցույցը հասցեագրված է բոլոր նրանց, որոնք հետաքրքրված են Լեհաստանի և Հայաստանի պատմությամբ և մշակութային կապերով:

«Խաչքարեր. հայկական հետքը լեհական քաղաքներում» ուղեցույցը հրատարակվել է լեհերեն և հայերեն: