«Կրասնոդար»-ը նոր առաջարկներ է ստացել Էդուարդ Սպերցյանի վերաբերյալ
19 Օգոստոսի 2025, 17:40
«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել: Ինչպես հաղորդում է Arménie Football-ը, միանգամից երկու եվրոպական ակումբներ՝ պորտուգալական «Պորտու»-ն և ֆրանսիական «Լանս»-ը, պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել ֆուտբոլիստին:
«Պորտու»-ն առաջարկում է 10 մլն եվրո և պատրաստ է գործարքի մեջ ներառել իր ֆուտբոլիստներից մեկին: «Լանս»-ն ավելի առատաձեռն առաջարկ է արել՝ 12 մլն եվրո + բոնուսներ։
Այլ թիմերի ակտիվ հետաքրքրության ֆոնին անգլիական «Սաութհեմփթոն»-ը բարելավել է իր առաջարկը՝ հավելյալ բոնուսներով գումարը հասցնելով 14 միլիոն եվրոյի: