«Կրասնոդար»-ը նոր պայմանագիր է առաջարկել Սպերցյանին

25 Օգոստոսի 2024, 17:50

Սպորտ

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը բարելավված պայմաններով երեք տարվա պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին: Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը:

Ավելի վաղ Armenie Football-ը հայտնել էր, որ Սպերցյանը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հեռանալ «Կրասնոդար»-ից: Աղբյուրի տեղեկություններով` հայ ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը հայտնել է հեռանալու ցանկության մասին:

Սպերցյանը «Կրասնոդար»-ի գլխավոր թիմում անցկացրել է 116 հանդիպում, դարձել 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: