Կրասնոդարցի բռնցքամարտիկ Ռուսլան Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
14 Օգոստոսի 2024, 13:56
Կրասնոդարցի բռնցքամարտիկ Ռուսլան Ավետիսյանը (46 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Կիսաեզրափակչում և եզրափակչում Ավետիսյանը ոչ մի միավոր չի տվել իր մրցակիցներին և հաղթանակ է տարել:
«Կրասնոդարն այդ մրցումներին ներկայացնում էին երկու մարզիկներ, սակայն մեդալների համար պայքարն այնքան կոշտ էր, որ եզրափակիչ հասավ միայն մեկը։ Ռուսլանի համար սա առաջին միջազգային մեկնարկն էր և անմիջապես հաղթանակը։ Ոչ բոլորին է դա հաջողվում։ Վստահ եմ, որ նա դեռ մեկ անգամ չէ, որ իրեն ցույց կտա»,- նշել է սպորտի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Տերեշչենկոն։
Առաջնության մասնակից են դարձել 13-14 տարեկան 240 տղա և 123 աղջիկ Եվրոպայի 30 երկրներից: Մրցաշարի արդյունքներով Ռուսաստանի հավաքականը գրավել է առաջին ընդհանուր թիմային տեղը: