Հայազգի մարզիկները՝ Կրասնոդարի ըմբշամարտի առաջնության հաղթողներ

03 Հոկտեմբերի 2024, 15:52

Սպորտ

Սեպտեմբերի 28-29-ը Արմավիրում անցկացվել են Կրասնոդարի երկրամասի ըմբշամարտի (կուրեշ) առաջնությունը: Տարբեր տարիքային կարգերում մրցաշարի հաղթողներ են դարձել Արթուր Տատինցյանը, Վլադիմիր Գրիգորյանը, Հովհաննես Հակոբովը, Բախշոն Քամալյանը և Ալիկ Ավագյանը:

Առաջնությանը մասնակցում էր ավելի քան 120 մարզիկ, որոնք Արմավիր էին ժամանել 7 մունիցիպալիտետից, այդ թվում՝ Սոչիից, Կրասնոդարից, Գորյաչի Կլյուչից, Լաբինսկի, Եյսկի և Նովոկուբանսկի շրջաններից: