Կրասնոդարի բնակիչ Նշան Հովհաննիսյանը` շախմատի մրցաշարի բացարձակ հաղթող

15 Փետրվարի 2024, 10:30

Սպորտ

Կրասնոդարում տեղի են ունեցել Ազգային մշակույթների կենտրոնի երկրորդ ազգամիջյան ինտելեկտուալ խաղերը:

Հասարակական-տեղեկատվական կենտրոնի դահլիճում հավաքվել էին 5-76 տարեկան ազգային համայնքների շուրջ հարյուր ներկայացուցիչ: Նրանց բոլորին միավորում էր սերը հետաքրքիր խաղերի՝ շախմատի, շաշկու և նարդի հանդեպ։

Միջոցառումը հանդիսավոր կերպով բացել են Ազգային մշակույթների կենտրոնի խորհրդի նախագահ և Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Վասիլի Չանբան և Կրասնոդարի շախմատի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Կուպալյանը։

Կրասնոդարի երկրամասի հայերի միության տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչները մեծ հաջողությունների են հասել շախմատի մրցաշարում։ Բացարձակ հաղթող է ճանաչվել Նշան Հովհաննիսյանը։
Տղամարդկանց պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Արտյոմ Ավանեսյանը, 2-րդ տեղում է Կոնստանտին Դանոյանը:

Աննա Տոնոյանը կանանց պայքարում գրավել է 3-րդ տեղը: