Կրասնոդարի «Էդելվեյս» թատրոնը հաղթել է «Ռուսաստանի անուններ» մրցույթի ընտրական փուլում
24 Փետրվարի 2024, 10:47
Կրասնոդարի «Էդելվեյս» պլաստիկայի և պարի թատրոնը դարձել է «Ռուսաստանի անուններ» միջազգային մրցույթի ընտրական փուլի հաղթող:
Մանկավարժը բալետմայստեր Արթուր Միկոյանն է:
«Այս հաջողությունը մեր տաղանդավոր պատանի արտիստների բազմամսյա պատրաստության, քրտնաջան աշխատանքի և ստեղծագործական ոգեշնչման արդյունքն է։ Առջևում նոր հետաքրքիր բեմադրություններ են, ինչպես նաև ջանասիրաբար նախապատրաստվում են «Ռուսաստանի անուններ» միջազգային մրցույթի մեծ եզրափակչին», — ասվում է «Համագործակցություն» ստեղծագործական կենտրոնի հաղորդագրության մեջ: