Կրասնոդարի «Էրեբունի» համույթը տոնական համերգով նշել է իր 10-ամյակը
18 Հուլիսի 2025, 13:10
Կրասնոդարի հայկական պարի «Էրեբունի» համույթը նշում է հիմնադրման 10-ամյակը։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։
Այդ առիթով Կրասնոդարի մարզական պալատում տեղի է ունեցել տոնական համերգ։ Նրբագեղ շարժումները, վառ զգեստները և հիացնող պարը հանդիսատեսին տեղափոխել են հայկական մշակույթի մթնոլորտ՝ պարի լեզվով պատմելով նրա հարուստ պատմության և ավանդույթների մասին։
Ի նշան հայկական մշակույթում ունեցած նշանակալի ավանդի՝ համույթի ղեկավար Սարինե Թովմասյանն արժանացել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի շնորհակալագրին։
