Սերգեյ Կարմրյանը ելույթ կունենա ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունում
25 Մարտի 2024, 18:27
Կրասնոդարի երկրամասից 48 կգ քաշային Սերգեյ Կարմրյանը կմասնակցի ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 18 տարեկանների առաջնությանը, որը կկայանա մարտի 26-ից 30-ը։
Սերգեյը չի պատրաստվում սահմանափակվել Ռուսաստանի մինչև 16 տարեկանների առաջնության ոսկե մեդալով և հանդես կգա մինչև 18 տարեկանների առաջնությունում։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Կարմրյանը դարձավ Ռուսաստանի մինչև 16 տարեկանների առաջնության հաղթող։