Կրասնոդարի երկրամասում հայկական գաթայի պատրաստման վարպետության դաս է անցկացվել

30 Հոկտեմբերի 2023, 19:09

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության Լաբինսկի շրջանի տեղական մասնաճյուղը «Լաբինսկի հայկական մշակույթի թանգարանը՝ որպես ազգամիջյան բարեկամության խորհրդանիշ» մարզպետի դրամաշնորհի շրջանակներում կազմակերպել է վարպետության դաս՝ նվիրված հայկական ազգային խմորեղենի՝ գաթայի պատրաստմանը։

Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի տելեգրամյան լիքը։

Միջոցառումը տեղի է ունեցել «Bread House» հացատանը։ Վարպետության դասի մասնակիցներն իրենց հետ տուն են տարել իրենց պատրաստած գաթան։