Կրասնոդարի երկրամասում կնշվի Միխայիլ Լորիս-Մելիքովի ծննդյան 200-ամյակը
21 Հոկտեմբերի 2024, 19:44
Հոկտեմբերի 23-ին Կրասնոդարի երկրամասի Սուկկո գյուղում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ականավոր զորավար և պետական գործիչ, Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար Միխայիլ Լորիս-Մելիքովի ծննդյան 200-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք Ն.Ա. Իսպիրյանի անվան կենտրոնի տելեգրամյան ալիքից:
Միքայել Տարիելի Լորիս-Մելիքովը փայլուն հրամանատար էր, ռուս-թուրքական և Ղրիմի պատերազմների հերոս: Ռուսական կայսրությանը մատուցած ծառայությունների համար ստացել է կոմսի կոչում։
Նա եղել է ներքին գործերի նախարար: Ալեքսանդր II-ի սպանությունից հետո Լորիս-Մելիքովը հրաժարական է տվել։ Մինչև կյանքի վերջը մնացել է ռուսական կայսրության պետական խորհրդի անդամ: