Կրասնոդարի հեռուստաալիքը պատմել է հայ ընտանիքի մասին, որն ավելի քան 80 տարի է նվիրել ուսուցչությանը

29 Նոյեմբերի 2023, 10:28

Հայեր

Կրասնոդարի հեռուստաալիքը խոսել է հայ Սագրադյանների ընտանիքի մասին, որն ավելի քան 80 տարի է նվիրել ուսուցչությանը։

Տոհմի սկիզբը դրել է Սաթենիկ Գրիգորևնան։ Նա ծնվել է Հայաստանում, 1915 թվականին հայտնվել մանկատանը։ Նա անգլերեն է սովորել, ապա ավարտելով մանկավարժական ինստիտուտը՝ դասավանդել տարբեր տարիքի ուսանողների։ Նրանց թվում էր նրա ապագա ամուսինը՝ Նիկոլայ Սագրադյանը։

Նրանց ընտանիքը խոսում էր ռուսերեն, հայերեն և անգլերեն։ Դուստր Ռուզաննա Նիկոլաևնան համալսարանից հետո վերադարձել է հայրենիք և աշխատել դպրոցում և ինստիտուտում։

1988-ի Սպիտակի երկրաշարժը խլել է ընտանիքի մեծ մասի կյանքը, սակայն ուսուցիչների շարքը չի ընդհատվել։ Անահիտ Սագրադյանը աշխատել է որպես տարրական դասարանների ուսուցչուհի, իսկ ամուսնությունից հետո տեղափոխվել է Կուբան և դասավանդել թիվ 93 դպրոցում։