«Կրասնոդարի» հերթական հաղթանակը. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

31 Հուլիսի 2023, 12:15

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում:

45-րդ րոպեին Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի փոխանցումից հետո աչքի է ընկնել բրազիլացի կիսապաշտպան Կաիոն: Սպերցյանն անցկացրել է ամբողջական հանդիպում:

Խաղն ավարտվել է 2-0 հաշվով:

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Կրասնորդարը» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Մոսկվայի «Դինոմայի» նկատմամբ, իսկ Էդուարդ Սպերցյանը կրկին դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: