Կրասնոդարի փողոցներից մեկն անվանակոչվել է լեգենդար ջազմեն Գեորգի Գարանյանի անունով
31 Հուլիսի 2025, 19:45
Կրասնոդարում նոր փողոցներից մեկն անվանակոչվել է հայազգի նշանավոր սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանի անունով: Անվանակոչման մասին որոշումն ընդունվել է Քաղաքային դումայի նիստում։
Գեորգի Գարանյանը նկատելի հետք է թողել ռուսական երաժշտական մշակույթում։ Նա եղել է Պետական մրցանակի դափնեկիր և պաշտոններ է զբաղեցրել մի շարք կոնսերվատորիաներում: 1998 թվականից մինչև կյանքի վերջ մաեստրոն ղեկավարել է Կրասնոդարի քաղաքային նվագախումբը, որն այսօր էլ շարունակում է իր գործունեությունը։
Սաքսոֆոնահարը նաև ձայնասկավառակ է ձայնագրել ամերիկյան «Oregon» էթնո-ջազ խմբի հետ՝ հանդես գալով որպես դիրիժոր։ Այս ալբոմի համար Գեորգի Գարանյանն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։
Մոսկվայի «Աստղերի հրապարակում» տեղադրվել է ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանի անվանական հուշարձանը։