Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստում տեղի է ունեցել Սուրբ Պատարագ
16 Հուլիսի 2023, 21:52
Հուլիսի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը համընկնում է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից հայտնի Վարդավառի տոնի հետ:
Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ և Սուրբ Սահակ և Մեսրոպ եկեղեցիներում տեղի է ունեցել Սուրբ Պատարագ, որի ավարտին սկսվել են ժողովրդական տոնախմբությունները, որոնք ուղեկցվել են ավանդական Ջրօրհնեքով, ժողովրդական պարերով ու երգերով: