Կրասնոդարում անցկացվել է Գենադի Կազաջիևի 100-ամյակին նվիրված համառուսաստանյան մրցաշար
22 Սեպտեմբերի 2024, 19:04
Կրասնոդարում անցկացվել են համառուսաստանյան մրցումներ՝ նվիրված Կուբանում սպորտային ակրոբատիկայի հիմնադիր, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Գենադի Կարպովիչ Կազաջիևի ծննդյան 100-ամյակին և Կրասնոդարի երկրամասում սպորտային ակրոբատիկայի զարգացման 85-ամյակին:
Մրցույթը համախմբել էր ավելի քան երեք հարյուր մասնակից երկրի 10 մարզից։ Ներկայացվել է նաև Գենադի Կազաջիևի մասին պատմող ֆիլմ: Համերգային ծրագրին մասնակցել են նաև Կազաջիևի անվան օլիմպիական մարզադպրոցի մարմնամարզիկները: