Կրասնոդարում անցկացվել է շախմատի մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 95-ամյակին
19 Հունիսի 2024, 18:55
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տեղական մասնաճյուղը անցկացրել է շախմատի մրցաշար՝ նվիրված հայ խորհրդային լեգենդար շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, աշխարհի 9-րդ չեմպիոն և ԽՍՀՄ առաջնությունների քառակի հաղթող Տիգրան Պետրոսյանի ծննդյան 95-ամյակին։
Շախմատիստին ժամանակին պաշտպանական արվեստի համար անվանել են «Երկաթե Տիգրան» ։ Շախմատի պատմության մեջ նա եղել է ուժեղագույն խաղացողներից մեկը։
Մրցաշարի ժամանակ ողջույնի խոսքով են հանդես եկել Քաղաքային դումայի պատգամավոր Վլադիմիր Բելոուսովը, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Կուպալյանը և Կրասնոդարի ՌՀՄ տեղական կառույցի նախագահ Միքայել Թորոսյանը։