Կրասնոդարում հայկական ընկերությունը սահմանել է անհատական կրթաթոշակ տաղանդավոր ուսանողների համար
09 Օգոստոսի 2024, 19:39
Կրասնոդարի երկրամասի խոշոր կառուցապատողներից մեկը՝ Վահան Հարությունյանի «Ava group»-ը, սեփական անվանական կրթաթոշակն է սահմանել տաղանդավոր ուսանողների համար։
500 հազար ռուբլու չափով կրթաթոշակ կշնորհվի մրցութային ընտրության արդյունքների հիման վրա, որին կարող են մասնակցել Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի շինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքների ինստիտուտի ուսանողները, Կուբանի պետական ագրարային համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի և Կրասնոդարի ճարտարապետաշինարարական տեխնիկական քոլեջի «Շենքերի և շինությունների կառուցում և շահագործում» մասնագիտությամբ սովորող ուսանողները։
«Ava group»-ի անվանական կրթաթոշակի համար բաց մրցույթը կանցկացվի ամեն տարի հոկտեմբերի 1-ից հունվարի 25-ը: Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է լրացնեն հայտը հոլդինգի կորպորատիվ կայքում, մրցույթի ամբողջական պայմաններով էջը բաց կլինի հոկտեմբերի 1-ից:
Նշվում է, որ կընտրվեն այն ուսանողները, որոնք ուսման մեջ ունեն բարձր առաջադիմություն ու ամսական կստանան 30 հազար ռուբլու չափով կրթաթոշակ։