Կրասնոդարում կանցկացվի հայագիտական 9-րդ բաց օլիմպիադան
17 Մայիսի 2024, 15:30
Մայիսի 18-ին Կրասնոդարի Crown Plaza հյուրանոցի «Ռուբին» սրահում կանցկացվի հայագիտական 9-րդ բաց Օլիմպիադան:
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի կողմից կազմակերպվող միջոցառումն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ և գրող Պարույր Սևակի 100-ամյակին: Այս մասին հայտնում է Արմավիր քաղաքի ՌՀՄ տելեգրամյան ալիքը։
Օլիմպիադայի նպատակը, որին մասնակցում են Կուբանի հայկական կրթական կառույցների սաները, հայոց լեզվի, պատմության և մշակույթի բնագավառներում երեխաների գիտելիքների խրախուսումն է: Միջոցառման շրջանակներում կանցկացվի ասմունքի մրցույթ, ուսուցիչների համար կգործի գրական սրահ, ինչպես նաև կլինի համերգային ծրագիր: