Կրասնոդարում կայացած բարեգործական համերգից ստացված հասույթը կուղղվի արցախցի ընտանիքներին օգնելու համար

30 Նոյեմբերի 2023, 08:38

Մշակույթ

Նոյեմբերի 25-ին Կրասնոդարում «Միասնություն» ժողովրդական պարի համույթը մասնակցել է «Բռնիր ձեռքս» խորագիրը կրող բարեգործական համերգին: Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական հասարակություն» տելեգրամյան ալիքը։

Համերգը կայացել է «Նազանի» հայկական ժողովրդական պարերի փառատոնի շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցել են պարախմբեր Ռուսաստանի 13 քաղաքներից։

Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի արցախցի ընտանիքներին։