Կրասնոդարում կայացել է «Արցախը սրտերում» բարեգործական համերգ-աճուրդը
30 Հոկտեմբերի 2023, 00:05
Հոկտեմբերի 26-ին Կրասնոդարում տեղի է ունեցել «Արցախը սրտերում» բարեգործական համերգ-աճուրդը, որի նպատակն էր միջոցներ հայթայթել Ադրբեջանի ագրեսիայից հետո հանրապետությունից բռնի տեղահանված Արցախի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի տելեգրամյան ալիքը։
Աճուրդի են հանվել հայ նկարիչների 6 նկարներ։ Հավաքվել է 900 հազար ռուբլի արցախցի հայրենակիցներին օգնելու համար։
Երեկոյի համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել ջութակահար Սամվել Հայրապետյանը, վոկալիստներ Գագիկ Եզակյանը, Սերգեյ Զեյնալյանը, Մարգարիտա Կիրակոսյանը, Քրիստինա Խալաթովան, Անժելիկա Բաղրամյանը, ինչպես նաև «Արին-բերդ» և «Էթնոս-պար» պարախմբերը։