Կրասնոդարում կայացել է հայագիտական 9-րդ օլիմպիադան
22 Մայիսի 2024, 10:30
Կրասնոդարում տեղի է ունեցել հայագիտության 9-րդ բաց օլիմպիադան, որը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի կրթության բաժինը: Այս մասին հայտնում է ՌՀՄ տելեգրամյան ալիքը։
Հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը ներառում էր Օլիմպիադայի գրավոր և բանավոր տուրեր, ասմունքի մրցույթ և գրական հյուրասենյակ հայագիտության ուսուցիչների համար:
Օլիմպիադայի ժյուրիի կազմում ընդգրկված էր ՌՀՄ Արմավիրի տեղական բաժանմունքի կրթության բաժնի մեթոդիստ, բարձրագույն որակավորման կարգի հայոց լեզվի ուսուցչուհի Վալենտինա Աշոտի Հովհաննիսյանը:
Բացի այդ, միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Գրագիտության միջազգային օրվան նվիրված մրցույթի և հայագիտության վիկտորինայի հաղթողների պարգևատրումը:
Հաղթողների թվում էին Արմավիր քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները: