Կրասնոդարում կբացվի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարը
04 Օգոստոսի 2023, 18:11
Կրասնոդարում շարունակվում է հայկական նոր եկեղեցու՝ Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի շինարարությունը։
Կրասնոդարի երկրամասի տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ տաճարը կառուցվում է Կուբանի սփյուռքի բարեգործական հիմնադրամի միջոցներով ։ Այն շատ առումներով եզակի կլինի Ռուսաստանի հարավային շրջանի համար։
Խաչով տաճարի բարձրությունը 45 մ է, այնտեղ կտեղավորվի ավելի քան 300 մարդ, շինության մակերեսը՝ 808 ք.մ, կանաչապատ տարածքը՝ 540 ք.
Մայր տաճարը Կրասնոդարի միակ հայկական եկեղեցին չի լինելու: Եվդոկիա Բերշանսկայա փողոցում բացվել է Սուրբ Սահակ և Մեսրոպ եկեղեցին, Յանա Պոլույան փողոցում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։