Կրասնոդարում մեծարել են հայ համայնքը ներկայացնող դպրոցների լավագույն շրջանավարտներին

05 Հուլիսի 2024, 10:40

Կրթություն | Հայեր

Կրասնոդարում մեծարել են Կրասնոդարի երկրամասի դպրոցների լավագույն շրջանավարտներին, որոնք աչքի են ընկել ակադեմիական բարձր առաջադիմությամբ և ներկայացնում են Կուբանի քաղաքների ու շրջանների հայկական համայնքները: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ-ի տելեգրամյան ալիքը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ավելի քան 120 շրջանավարտ Կուբանի տարբեր քաղաքներից և շրջաններից: Նրանք բոլորը պարգևատրվել են ՌԴ կրթության նախարարության կողմից ոսկե և արծաթե մեդալներով «Ուսման մեջ հատուկ հաջողությունների համար», կամ քննության ընթացքում մեկ կամ ավելի առարկաներ են հանձնել 100 միավորով:

Հավաքվածներին ողջույնի խոսքով դիմել է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ ղեկավար Կամո Հայրապետյանը՝ շնորհավորելով տղաներին և աղջիկներին հասուն կյանք արժանապատիվ մուտք գործելու կապակցությամբ:

Միջոցառման ընթացքում երիտասարդներին ուղղված շնորհավորանքներով և բարեմաղթանքներով հանդես են եկել նաև պատվավոր հյուրերը՝ ազգային մշակույթների կենտրոնի ղեկավար Վասիլի Չանբան և այլք: Յուրաքանչյուր շրջանավարտ ստացել է շնորհակալագիր, հուշանշան և ՌՀՄ մեդալ:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Կրասնոդարի երկրամասի լավագույն ստեղծագործական խմբերը:

Հիմա եթերում