Կրասնոդարում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառում
31 Մայիսի 2024, 16:20
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 106-րդ տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տեղական կառույցը կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված հանրապետության պատմությանը։
Կրասնոդարի հայերի միության տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ հավաքվածներին է ներկայացվել 1918 թվականի մայիսյան իրադարձությունների ժամանակագրությունը։