Կրասնոդարում տեղի է ունեցել արցախցիների հանդիպումը Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի մասնաճյուղի ղեկավարի հետ

19 Դեկտեմբերի 2023, 11:57

Քաղաքականություն

Դեկտեմբերի 16-ին Կրասնոդարի Հանրային տեղեկատվության կենտրոնում տեղի է ունեցել արցախցիների հանդիպումը Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի մասնաճյուղի նախագահ Մ.Ա. Թորոսյանի, Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության մարզային մասնաճյուղի մայրերի խորհրդի նախագահ Վ.Ռ.Մարգարյանի և Կրասնոդարի երկրամասի մայրերի խորհրդի անդամների հետ:

Քննարկվել են սոցիալական խնդիրներն ու ընտանիքներին օգնություն տրամադրելու ծրագրերը, անվճար խորհրդատվություններ են անցկացվել զբաղվածության, Ռուսաստանում աշխատանքի համար օտարերկրացիների գրանցման բարդությունների, կացության թույլտվություն ստանալու կարգի և նրբությունների, դպրոց ընդունվելու կարգի, միգրացիոն հարցերի և այլնի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում որոշվել է ավելացնել խորհրդատվական հանդիպումների թիվը: