Կրասնոդարում տեղի է ունեցել հայոց լեզվի և հայագիտության ուսուցիչների գիտաժողով

28 Օգոստոսի 2024, 13:25

Կրթություն

Կուբանում հայոց լեզվի և հայագիտության ուսուցիչների համաժողովն անցկացվում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության կողմից արդեն 6-րդ անգամ: Գիտաժողովին մասնակցում էին ուսուցիչներ ոչ միայն Կրասնոդարի երկրամասի քաղաքներից և շրջաններից, այլև երկրի այլ շրջաններից:

Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունել է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ նախագահ Կամո Հայրապետյանը, ով դասախոսներին մաղթել է հաջող և արդյունավետ աշխատանք:

Տեղի է ունեցել նաև երկարամյա փորձ ունեցող փորձառու ուսուցիչների և մասնագիտության մեջ առաջին քայլերն անող երիտասարդ ուսուցիչների մեծարման արարողություն: