Կրասնոդարում տեղի է ունեցել «Կուբանի հայերի մարզական փառքը» գրքի շնորհանդեսը

17 Դեկտեմբերի 2023, 15:35

Կրթություն | Սպորտ

Կրասնոդարի՝ Հովհաննես Թումանյանի անվան մշակութային և կրթական կենտրոնում տեղի է ունեցել Ալեքսանդր Բաննիկովի «Կուբանի հայերի մարզական փառքը» գրքի շնորհանդեսը։ Այս մասին հաղորդում է Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության մամուլի ծառայությունը:

Հայ մարզիկների ներդրումը Կուբանի մարզական հաջողություններում նշանակալի է։ Նրանց անունները հայտնվել են Կուբանի, Ռուսաստանի և համաշխարհային սպորտի պատմության մեջ։

Այս պատմական հանգրվանների և ժամանակակից նվաճումների մասին պատմվում է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող Ալեքսանդր Բաննիկովի գրքում։

Գիրքը կոչվում է սպորտային հանրագիտարան։

Հիմա եթերում