Կրասնոդարում տեղի կունենա «Կոմիտաս-155» խորագրով համերգ

27 Սեպտեմբերի 2024, 19:09

Մշակույթ

Նոյեմբերի 15-ին Կրասնոդարում տեղի կունենա «Classics Art» վոկալ խմբի համերգը՝ Արեն Ավետյանի ղեկավարությամբ: Այն նվիրված է հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք Սողոմոն Սողոմոնյանին՝ Կոմիտասին, ում ժառանգությունը ոգեշնչում է երաժիշտներին ամբողջ աշխարհում:

Համերգի ընթացքում կհնչեն «Կանթեղ» երգչախմբի կատարմամբ հնչած հայտնի ստեղծագործություններ: Հանդիսատեսին կներկայացվի «Շուշիկի» կոմպոզիցիան «Ամբերդ» ժողովրդական պարի համույթի կատարմամբ։