Կրասնոդարում վերանորոգել են Ավեդովների նախահեղափոխական առանձնատունը
05 Սեպտեմբերի 2024, 20:40
Կրասնոդարում ավարտվել է քաղաքի ամենագեղեցիկ նախահեղափոխական առանձնատներից մեկի վերանորոգումը։ Մասնավորապես, վերականգնվել է Գիմնազիչեսկայա փողոցում գտնվող Ավեդովների տան ճակատը։
Նշենք, որ դեռ 2022 թվականին Գիմնազիչեսկայա փողոցում գտնվող ճարտարապետական հուշարձանը թարմացնելու նախագիծ է մշակվել։ Մասնագետները կատարել են պատմական, արխիվային, մատենագիտական ուսումնասիրություններ, վերլուծել ավելի քան հարյուր տարեկան տան վիճակը և վնասվածության աստիճանը։
Ավեդովները (Ավետյանները) 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայազգի գործարարներ են, որոնք հայտնի են իրենց յուղամշակման գործարաններով։
1918 թվականին Ավեդովների տանը հաստատվել է կամավորական բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ի.Պ. Դենիկինի ընտանիքը։ 1930-ական թվականներին շենքը զբաղեցրել է Կրասնոդարի արվեստի դպրոցը։ 1943 թվականին տունը մեծ վնաս է կրել նացիստական զավթիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով առաջացած հրդեհի ժամանակ։ Շենքում այժմ գտնվում է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության գրասենյակը։