04 Սեպտեմբերի 2023, 15:36
Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Կրասնոդարը 2։0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։
«Կրասնոդարի» երկրորդ գնդակը 83-րդ րոպեին 11 մետրանոցից խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կրասնոդարը (17 միավոր):