Կրասնոդարը խոշոր հաշվով հաղթել է Ռոստովին

22 Մայիսի 2023, 08:46

Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» 3։0 հաշվով հաղթել է «Ռոստովին»։ Տանտերերի կազմում աչքի են ընկել Իոնովը, Կորդոբան և Կոկշարովը, գրում է ArmSport.am-ը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու դարձել գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 75-րդ րոպեին։

«Կրասնոդարը» 46 միավորով 6-րդ տեղում է։ «Ռոստովը» 50 միավորով 4-րդ տեղում է։

Հիմա եթերում