Կրասնոյարսկ արտահանված հայկական դաղձի խմբաքանակում վտանգավոր վնասատու է հայտնաբերվել

14 Օգոստոսի 2025, 13:10

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանից Կրասնոյարսկ է արտահանվել 730 կգ թարմ դաղձ։ Բուսասանիտարական հսկողություն իրականացնելիս «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածաշրջանային վարչության մասնագետները հայտնաբերել են, որ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող արևմտյան ծաղկային թրիպսով ՝ վտանգավոր վնասատու, որը ազդում է ծաղկային և բանջարեղենային մշակաբույսերի վրա:

Վնասատուի հայտնաբերումից հետո ամբողջ խմբաքանակն ախտահանվել է:

Հիմա եթերում