Կրեմլի պետական ​​նվագախումբը Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով նոր համերգաշրջան կբացի

06 Սեպտեմբերի 2023, 10:15

Մշակույթ

Հայ ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Կրեմլի պետական ​​նվագախմբի կատարմամբ, որը Կոնսերվատորիայի մեծ դահլիճում նոր համերգաշրջանը կբացի սեպտեմբերի 26-ի ելույթով։

Росийская Газета-ի փոխանցմամբ՝ երեկոյի ծրագրում կհնչեն Սպարտակի և Ֆրիգիայի Ադաջիոն «Սպարտակ» բալետից:

Խաչատրյանի Ջութակի կոնցերտի մենակատարը կկատարի նվագախմբի նվագակցող, միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր, ջութակահար Կոնստանտին Կազնաչեևը։

Հիմա եթերում