Կրեմլն ի գիտություն է ընդունել չճանաչված ԼՂՀ-ի լուծարման մասին իշխանությունների հայտարարությունը․ Պեսկով
28 Սեպտեմբերի 2023, 14:00
Կրեմլն ի գիտություն է ընդունել չճանաչված ԼՂՀ-ի լուծարման մասին իշխանությունների հայտարարությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ այսօր ստորագրած հրամանագրին.
«Մենք հաշվի ենք առնում և ուշադիր հետևում իրավիճակին, առաջին հերթին հումանիտար ասպեկտին, այն ամենակարևորն է։ Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց, նրանցից շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք, նրանց և բոլոր ցանկացողներին աջակցում են»։