Կրեմլում հույս ունեն՝ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը չի ազդի հարաբերությունների վրա

01 Փետրվարի 2024, 14:23

Քաղաքականություն

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դե յուրե և դե ֆակտո բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: Մոսկվան դրանք գնահատում է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Դա ընդհանուր առմամբ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չանդրադառնան և դե յուրե, և դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք մենք փայփայում ենք և հույս ունենք հետագայում զարգացնել»,- ասել Է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը մեկնաբանելու խնդրանքին:

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ում հայտարարել էին, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա 124-րդ մասնակից պետությունը, որը կմիանա Հռոմեական կանոնադրությանը, իսկ 19-րդ պետությունը՝ արևելաեվրոպական խմբից։

Հիմա եթերում