Կրեմլում ուշադիր կհետևեն Քիշնևում կայանալիք ԵՔՀ գագաթաժողովի նորություններին. Պեսկով

31 Մայիսի 2023, 17:03

Կարծիք

Կրեմլում ուշադիր կհետեւեն Քիշնեւում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նորություններին եւ հռետորաբանությանը, որը կգերակշռի այնտեղ։

Կրեմլում ուշադիր կհետեւեն Քիշնեւում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նորություններին եւ հռետորաբանությանը, որը կգերակշռի այնտեղ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սա պարոն Մակրոնի հայտնի նախաձեռնությունն է։ Մենք, անշուշտ, կհետեւենք  նորություններին եւ հռետորաբանությանը, որը կգերիշխի այնտեղ»,- ասել է նա։ 

Նա հավելել է, որ դա չի կարելի լիարժեք քաղաքական երկխոսություն անվանել։

«Խոսել ինչ-որ եվրոպական գործընթացների մասին բաժանված Եվրոպայում, Եվրոպայում, որտեղ բացակայում է շատ երկրների երկխոսությունը Ռուսաստանի հետ, իհարկե, կարելի է, բայց դա թերի քաղաքական գործընթաց է Եվրոպայում եւ չի կարող լիարժեք լինել»,- ասել է Պեսկովը։